Ես դատված մարդ եմ, ամեն բառի արժեքը գիտեմ. Գեղամ Մանուկյանը՝ Արարատ Միրզոյանին
«Հոկտեմբերի 11-ին ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի, Արթուր Խաչատրյանի և իմ ստորագրությամբ հարց էինք ուղղել ՀՀ ԱԳՆ նախարարին, գրելով որ հոկտեմբերի 4-ի արտահերթ նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայանալիք հանդիպմանը ստորագրել փաստաթուղթ»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նա հավելեց, որ դիմել էին ԱԳ նախարարին՝ այդ փաստաթղթին ծանոթանալու խնդրանքով, քանի որ գաղտնիության թույլտվություն ունեն:
Մանուկյանի տեղակացմամբ՝ ԱԳ նախարարությունից օրերս ստացել են պատասխան, որում ասվում է. «Գրանադայի քառակողմ հայտարարության տեքստն ամբողջությամբ արտացոլում է իրենց կողմից նախանշված փաստաթղթի հայտարարության նախատեսված դրույթները»:
«Պարոն Միրզոյան, հարցումը գրողները շատ լավ հայերենը գիտեն, մենք չէինք ասել, որ ԱԳՆ-ն գնահատի համապատասխանում է, թե ոչ, ասել էինք՝ որպես ԱԺ պատգամավոր, ովքեր ունեն նաև գաղտնիության թույլտվություն, հնարավորություն ստանան ԱԳՆ-ում, ձեզ հարմար ձևաչափով ծանոթանալ այն նախագծին, որի մասին ԱԺ ամբիոնից հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը»,-ասաց Գեղամ Մանուկյանը և հույս հայտնեց, որ հնարավորություն կունենան ծանոթանալ այդ փաստաթղթին, ինչպես նաև Ադրբեջանից ստացված նոր առաջարկներին:
Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Այդտեղ ասվում է, որ այդ հայտարարությունը, որը վերջնարդյունքում եղել է, մտքերի իմաստի առումով գրեթե ամբողջությամբ արտացոլում է այն, ինչ նախապես քննարկվում էր: Արդյունքում ստորագրված, հրապարակված քառակողմ փաստաթուղթը մեծ հաշվով ընթացքում քննարկվող փաստաթղթից տարբերվում է միայն նրանով, որ վերջնարդյունք փաստաթղթի ներքևում չեղավ Ադրբեջանի ստորագրությունը»:
Գեղամ Մանուկյանն արձագանքեց.«Ես դատված մարդ եմ, ամեն բառի արժեքը գիտեմ, նաև Ձեր ասած բոլոր նյուանսները: Մենք չէինք հարցրել, թե բովանդակությունն ինչպիսին է, այլ ասել էինք, որ ակնկալում ենք հնարավորություն ստանալ ԱԳՆ-ում ծանոթանալ այդ նախագծին»:
Միրզոյանն ասց, որ գաղտնիության թույլտվության կարիք չկա:
«Այդ փաստաթուղթը հրապարակային է, եթե դուք ուզում եք դրա սևագրերին ծանոթանալ, կամ գալ ԱԳՆ, ապա, քավլիցի, ընթցակարգ կա: Եթե ուզում եք ինձ էլ հանդիպել մի հատ գրաֆիկը հասկանանք, ոչ մի խնդիր չկա»,-պատասխանեց Միրզոյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն փակ գաղտնի ընտրակարգով միաձայն՝ 67 կողմով Վճռաբեկ դատարանի երկու դատավոր ընտրեց
- Հայաստանը եղել ու մնում է ՀԱՊԿ անդամ.ՔՊ-ական պատգամավոր
- Գումարում-հանում ենք անում, հասկանում ենք՝ այսօր պետությունը 60 մլդ-ից շատ ավելին է տրամադրում արցախցիներին․ ՔՊ-ական պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան