Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք․ Էրդողան
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խմբային ժողովում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումներին:
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ Էրդողանը նշել է, որ չեղարկել է Իսրայել իր այցը, ապա հավելել, որ Պաղեստինի նկատմամբ Իսրայելն իրեն «խմբավորման» պես է պահում:
«Իսրայել պետության հետ մենք խնդիր չունենք, սակայն Իսրայելի ցուցաբերած դաժանությունը ոչ պետական, այլ խմբավորման նման գործելաոճ է, որը չենք ընդունել և չենք ընդունելու»,-ասել է նա:
Էրդողանը շարունակելով Իսրայելին ուղղված քննադատական խոսքերը, փաստացի արդարացրել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման գործողությունները:
«Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք, բայց Թուրքիան քեզ պարտք չէ: Արևմուտքը ՀԱՄԱՍ-ին դիտարկում է որպես ահաբեկչական կազմարեպություն: ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն չէ, այն ազատագրական և մոջահեդներից (Իսլամում սրբազան պատերազմի մարտիկներ) բաղկացած խումբ է, որը փորձում է պաշտպանել իր հողերը»: