Դպրոցները ողողված են եղել «ուռա» հայրենասիրության պաթոսով․ Անդրեասյան
«Հայաստան» խմակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ,ԱԺ-ում անդրադարձավ
7-րդ դասարանի պատմության դասագրքում խեղաթյուրված փաստերին, ԿԳՄՍ նախարարից հետաքրքրվելով, թե արդյո՞ք համապատասխան ուսումնասիրություններ, փորձաքննություններ կատարվել են և ինչպիսի՞ն է լինելու այս դասագրքի հետագա «ճակատագիրը»։
«Հանրակրթույան բարեփոխումների քննարկումների սկզբից ի վեր չի դադարում աղմուկը , որի զգալի մասը թիրախավորված և նպատակաուղղված արշավ է ընդդեմ հանրակրթության այն բովանդակային փոփոխությունների, որոնք իրենց հիմքում ունեն արժեբանական փոփոխություններ»,- պատասխանելով հարցին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ դպրոցում կարևոր արժեքը, որի շուրջ պետք է կառուցվի կրթությունը, պետությունն ու պետականությունն է։
«Բնականաբար պատմությունը որպես առանձքային դասերից ու դասընթացների մեկը, որը պետք է ուսուցանվի, այն առարկաներից մեկն է, որտեղ այդ պետականության արժեքը պետք է ամրապնդվի։ Պատմություն առարկայի ուսուցման հիմնական նպատակը պատմական մտածողության ձևավորումն է մեր երեխաների մոտ։ Պարզ պետք է դառնա, որ պատմությունը բազմաշերտ իրողություն է և ամենակարևորն ունենա տարբեր աղբյուրներ, համադրելու, վերլուծելու, համեմատելու եզրահանգումներ անելու, ինքուրույն դատողություններ կազմելու ունակություններ ու հմտություններ, որոնք այդքան բացակայում են այսպես կոչված ՝ «ուռա» հայրենասիրության և պաթոսի մեջ, որով տարիներ շարունակ ողողված է եղել մեր դպրոցը և որից շատ դժվար է լինելու ազատել դպրոցը։ Հետևաբար, խնդրում եմ, համակերպվել այն աղմուկի հետ, որը կա» ,- պարզաբանեց Անդրեասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են դուրս բերել պատմության նոր դասագիրքը դպրոցներից
- Պ.գ.թ Արման Մալոյանը ներկայացրել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքում եղած վրիպումներն ու սխալները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան