«Արմմոնո»-ն կարծես ծնող լինի, որը մեծացնում է երեխաներին. Մարիաննա Մխիթարյան
Նոյեմբերի 29-ին կմեկնարկի ԱրմմոնոPlus» 7-րդ փառատոնը։
«Յոթը տարի է՝ ինչ մենք «ԱրմմոնոPlus» 7-րդ հանրապետական փառատոնը տարվա մեջ անցկացնում ենք արդեն երկրորդ անգամ։ Կարող եմ ասել, որ դա փառատոնի հավելվածն է և ընդգրկում է մեր տեղական ներկայացումները՝ հիմնականում առաջնախաղերը։ Մեկ տարի մենք եղանք մարզերում՝ խաղալով մոնոներկայացումներ, իսկ այս տարի դրանք այն պրիմիերաներն են, որոնք չհասցրին մասնակցել գարնան փառատոնին»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։
Փառատոնի տնօրենը նշեց, որ բացումը կատարելու են հեքիաթների պատումներով, որոնք արցախցի մանուկների, ինչպես նաև մեծերի համար կկարդա նկարչուհի Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը.
«Պատերազմի օրերին Արցախից եկած մեր երեխաների համար Վիկտորիան պատմում էր հեքիաթներ և այդ մի ժամով մենք ուզում էինք, որ երեխաները վերադառնան մանկություն, զգան հեքիաթը։ Ամսի 29-ին, ժամը 13։30-ին մենք հեքիաթներով կբացենք փառատոնը»։
Մխիթարյանը ներկայացրեց փառատոնի ծրագիրը՝ նշելով, որ միջոցառումների ցանկը կարելի է գտնել սոցիալական հարթակներում, զանգահարել և գրանցվել, քանի որ իվենթները բաց են բոլորի համար։
«Բացումից հետո կունենանք հուշ-երեկո՝ նվիրված Վահե Շահվերդյանի մահվան տարելիցին. կներկայացվի իր ամենավերջին բեմադրած մոնոներկայացումը՝ Արմեն Քուշկյանի կատարմամբ «Համլետի երազներ»-ը։ Ներկայացումից հետո ներկաները կպատմեն հուշեր, քանի որ մեր հոգու պարտքն է հիշել մեր վարպետին, ապա կլինեն առաջնախաղեր և ներկայացումներ»,-թվարակեց նա։
Փառատոնի տնօրենի խոսքով, այս տարի ներկայացումները մասնակցել են 8 միջազգային փառատոնների՝ գրանցելով մեծ հաջողություն։
Նկարչուհի Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանն էլ նշեց, որ դժվարանում է այս նախագիծը անվանել ներկայացում. «Կյանքիս ընթացքում, չունենալով թատրոնի հետ որևէ կապ, ունեցել եմ մարդկանց հեքիաթներ պատմելու առիթ, և ինձ թվում է, որ հեքիաթներ պատմելու անհրաժեշտությունը մարդկանց միավորելու համար է»։
Խոսելով մոնոներկայացումների դերի մասին, բանախոսները նշեցին, որ այն շատ է կարևորվում երիտասարդ դերասանների և բեմանկարիչների աշխատանքը գնահատելու գործում, դրանց
հանդեպ մեր երկրում հետաքրքրությունը գնալով աճում է։
««Արմմոնո»-ն, կարծես, ծնող լինի, որը մեծացնում է երեխաներին և հետո երեխաները գնում և տարբեր կյանքով են ապրում։ Դա տալիս է մեր երիտասարդներին ավելի արհեստավարժ զգալ և կարողանալ «վերցնելո ւ պահել» դահլիճը։ Այն կատաևում է շատ լուրջ և հիմնական աշխատանք»,-ասաց Մարիաննա Մխիթարյանը։
Ներկայացնելով միջազգային փառատոնների հետ աշխատանքը՝ բանախոսը նշեց, որ հարթակը շատ լայն է. «Մենք բաց ենք ու դեմոկտատ, և ընդգրկում ենք յուրաքանչյուրին, ով ցանկություն է հայտնում»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա