ՆԳ նախարարն ԱԺ ամբիոնից ասաց Արցախ, ապա ուղղեց իրեն՝ Լեռնային Ղարաբաղ
«Մենք տեղեկություններ ունենք, որ Արցախի Հանրապետությունից... հըըը... Լեռնային Ղարաբաղից զենք-զինամթերք է մուտք գործել Հայաստան»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Նա նշեց, որ ունեն դեպքեր, երբ մարդիկ բերում են, կամավոր հանձնում են. «Մոտ երեք օրվա ընթացքում մոտ 4 միավոր ատրճանակ և 2 միավոր հարթափող զենք են բերել հանձնել ԼՂ բնակիչները»։
Վ.Ղազարյանն ասաց, որ ոստիկանապետի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ` բացատրական աշխատանքներ կատարելու և մարդկանց կոչ անելու՝ անօրինական զենքերը բերեն ու հանձնեն։
«Կոչ եմ անում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին բերեն ու կամավոր հանձնեն իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքը»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները