Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել
Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ Ռուսաստանի Զինված ուժերը արձակել են երկու բալիստիկ հրթիռ՝ ռազմավարական միջուկային զսպման ուժերի վարժանքների շրջանակներում։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։
Նշվում է, որ «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը (ICBM) արձակվել է Պլեսեցկի տիեզերակայանից, որը խոցել է նշանակված թիրախը Կամչատկայի «Կուր» զորավարժարանում։ Մեկ այլ բալիստիկ հրթիռ՝ Սինևա, արձակվել է Բարենցի ծովից՝ միջուկային էներգիայով աշխատող ռազմավարական հրթիռկիր «Տուլա» սուզանավից։
«Վարժմանը ներգրավվել են նաև Տու-95ՄՍ հեռահար ավիացիոն ինքնաթիռներ, որոնք արձակում են օդային թևավոր հրթիռներ։ Գործնական արձակումները վերահսկվել են Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնից», -հայտնում են Կրեմլից:
Նշվում է, որ վարժանքների նպատակներն ամբողջությամբ կատարվել են:
Հարակից հրապարակումներ`
- Իրանը ներկայացրել է իր առաջին գերձայնային բալիստիկ հրթիռը
- Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով
- Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է Prithvi II փոքր հեռահարության բալիստիկ հրթիռը
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է