Սամվել Հակոբյան. Ապօրինի կերպով լիազորությունները ստանձնած քաղաքապետը կնշանակի իր ապօրինի տեղակալներին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ձեզ եմ ներկայացնում այսօր իմ կողմից քաղաքապետարան ուղղված հարցումը։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված է քաղաքապետի երդմնակալության նիստի արձանագրությունը:
Այն թերի է և ոչ լիարժեք։ Թեև փորձեր են արվում յուրօրինակ կարգավիճակ տալ երդմնակալության նիստին՝ կոչելով այն հատուկ և հանդիսավոր, այդուհանդերձ նիստի կայանալու և իրավազոր լինելու համար օրենքը պահանջում է քվորում։
Մեր տեղեկություններով՝ տվյալ նիստին չի մասնակցել ոչ իշխանական խմբակցության որևէ ավագանի, հետևաբար, նիստը իրավական տեսանկյունից չի կայացել և դրանում կայացրած որևէ որոշում կամ երդում չունի օրենքի ուժ։
Ստացվում է, որ վաղը՝ հոկտեմբերի 26-ին, ավագանու արտահերթ նիստին ապօրինի կերպով լիազորությունները ստանձնած քաղաքապետը կնշանակի իր ապօրինի տեղակալներին»։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան