Վագիֆ Խաչատրյանի «գործով» դատական նիստը շարունակվում է
Բաքվի դատարանում Լաչինի միջանցքից ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունն այսօր էլ շարունակվում է։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են՝ «դատարանում այսօր ցուցմունք կտան տուժողները»։
Հիշեցնենք, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է այս տարվա հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Նրան Ադրբեջանը մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում տեղի ունեցած «ցեղասպանության» իրականացման համար։ Ըստ Բաքվի, իբր գործով 59 տուժող կա։
Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում հայտարարել է՝ չի ընդունում մեղադրանքը, չի մասնակցել ադրբեջանցիների նկատմամբ որևէ հանցագործության։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի թարգմանիչը դիտավորյալ սխալ է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի խոսքերը. Էդմոն Մարուքյան
- Վագիֆ Խաչատրյան. Ներողություն եմ խնդրում, բայց ես այնտեղ չեմ եղել
- Ես այնտեղ չեմ եղել, հարգելիս. Վագիֆ Խաչատրյանը հակադարձել է «տուժողին»
- Բաքվի դատարանում այսօր կշարունակվի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը
- Ղազարյան. Բաքվի դատարանում Վագիֆ Խաչատրյանի հասցեին հնչել են բռնության նույն կոչերը, ինչ ՀՀ ԱԺ-ում Արթուր Հովհաննիսյանի կողմից իմ նկատմամբ
- Բաքվում այսօր կշարունակվի Վագիֆ Խաչատրյանի գործով նիստը
- Բաքվի դատարանում Վագիֆ Խաչատրյանի համար ցմահ ազատազրկում են պահանջել
- Բաքվի դատարանում Վագիֆ Խաչատրյանի հայտարարությունները բողոքի ալիք են բարձրացրել
- Վագիֆ Խաչատրյանի փաստաբանը շաքար ունի
- Արցախի ՄԻՊ. Միջազգային հանրությունը պետք է ապահովի Վագիֆ Խաչատրյանի անհապաղ և անվտանգ վերադարձը Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան