Բանակցային գործընթացներում լիարժեք ներգրավված լինելով՝ ներկայացնում ենք ՀՀ-ի շահերը. Վաղարշակ Հակոբյան
«Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դեռևս մի քանի ամիս առաջ ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, նաև՝ մեր հարևան և գործընկեր պետություններից եկող հայտարարությունները տարածքային ամբողջականության մասով, որտեղ տարածքային ամբողջականության կտորն անվիճարկելի է»,-խորհրդարանի ճեպազրույցների սրահում հայտարարեց ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը և հավելեց. «Մեր գերխնդիրն այն է, որպեսզի մենք կարողանանք 29800 ք/կմ-անոց մեր ճանաչված հայրենիքի սահմանները և անվտանգությունը պահպանենք»:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ տարածքային ամբողջականության հետ խնդիր չունի:
«Բանակցային գործընթացը կնճռոտ, հարցեր առաջացնող է, բայց ես ձեզ և հանրությանը վստահեցնում եմ, որ ՀՀ դիրքերն բանակցային գործընթացում բավականին նորմալ են, մենք այս փլուզվող աշխարհակարգերի շրջանում կարողացել ենք ապահովել մեր երկրի անվտանգությունը»,-հայտարարեց Հակոբյանը և մեծ ձեռբերում համարելով, որ լարված իրավիճակում ՀՀ սահմանները հանգիստ են, հավելեց. «Բանակցային գործընթացներում լիարժեք ներգրավված լինելով՝ ներկայացնում ենք ՀՀ-ի շահերը»:
ՔՊ-ական պատգամավորը հայտարարեց, թե ՀՀ տարածքային ամբողջականությունը ո՛չ գերտերություններն են վիճարկում, ո՛չ էլ հակառակորդ պետությունները:
«Բանակցային գործընթացում մենք պետք է հասնենք նրան, որ հստակ թվերով, սահմաններով, ամեն մի նրբությունն հաշվի առնելով ֆիքսվի այդ ամեն ինչը»,-ասաց Վաղարշակ Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ալիև. Հայաստանի վարչապետը 6 ժամ թռնում է Գրանադա, իսկ Բիշքեկ գալ չի կարողանում
- Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Գրանադայի գագաթնաժողովին
- Գրանադայում հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի Երևանի և Բաքվի կողմից հրապարակայնորեն վերահաստատելու միմյանց տարածքային ամբողջականությունը ․ ԵՄ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան