Անիմացիոն մշակութային քաղաքականությունը հաղթանակած առաջ է գնում. Վրեժ Քասունի
«Վեց-յոթ տարի առաջ միջազգային որևէ հարթակում հայկական անիմացիոն ֆիլմ չէր երևում, հիմա ամեն տարի տարբեր միջազգային հարթակներում մի քանի ֆիլմ է ներկայացվում։ Դա մեծ հաղթանակ է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին։
Նրա խոսքով, սա առհասարակ հենց կինոգործիչների, Հայաստանի անիմացիոն կինոարտադրության հաղթանակն է։
«Եթե մենք, դժբախտաբար, հիմա ինչ-որ քաղաքական հարթակներում կորցնում ենք կամ կորցրել ենք ինչ-որ բաներ, մշակութային քաղաքականությունում հաղթում ենք, անիմացիոն մշակութային քաղաքականությունն առավել ևս ավելի հաղթանակած առաջ է գնում»,- ասաց Քասունին։
Հայկական անիմացիային, նրա խոսքով, պակասում է դպրոցը, ռեժիսորները, գումարը, սակայն փորձում են այդ բացը կամաց-կամաց լրացնել։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանյան OnOff անիմացիոն ստուդիան կհամագործակցի ֆրանսիական և լիտվական առաջատար ընկերությունների հետ
- «ՌեԱնիմանիա» փառատոնի հետահայաց ծրագիրը նվիրված է հայկականի անիմացիային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան