ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ. Փաշինյան
Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն այս պահին Հայաստանում ինչպիսի՞ կարգավիճակ ունեն։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Ինչո՞ւ օրենքով կառավարությունը չի ստանձնում ծրագրային կայուն աջակցության պարտավորություններ արցախցիների համար և փոխարենն անում եք կառավարության որոշումներով ինչ-որ ամսական, անհասկանալի պարբերականությամբ», - հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ԼՂ բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակը կարևոր օրակարգ է։
«Կառավարության վաղվա նիստում կընդունվի համապատասխան որոշում, որով ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։ Մեզ համար կարևոր է եղել հանգել մի որոշման, որն առավելագույս հնարավորություն կտա ԼՂ մեր քուրերի և եղբայրների բոլոր իրավունքները պաշտպանել»,-ասաց նա։
Նրա խոսքով, նախագծով արձանագրվում է ԼՂ-ից բռնի տեղահնվածների փախստական լինելու հանգամանքը որպեսզի և տեղական, և միջազգային առումով նրանց իրավունքները պաշտպանելու հնարավորություններն ավելի ընդլայնվեն։
«Բոլոր քննարկոմների արդյունքում մեր իրավաբան գործընկերները եկել են այդ եզրակացության, որ պետք է գնանք այդ ճանապարհով, որոշումից անմիջապես հետո նաև ԼՂ մեր քույրերն ու եղբայրները հնարավորություն կունենան դիմելու և ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, բնականաբար, մենք հնարավոր արագ ձևերով այդ հարցերը կլուծենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին