Զանգվածային թունավորում՝ Ադրբեջանի դպրոցներում
Բաքվի մերձակայքում գտնվող Բինա գյուղի չորս դպրոցներում զանգվածային թունավորումներ են տեղի ունեցել, հիվանդանոց է տեղափոխվել 21 աշակերտ, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Երեխաների թունավորման դեպքի առթիվ Շտապօգնության և շտապ բուժօգնության հանրապետական կենտրոնում ահազանգեր են ստացվել Բինա գյուղի 88, 117, 121 և 149 միջնակարգ դպրոցներից, ինչպես նաև տարբեր բնակելի շենքերից։
Սաբունչու շրջանի բժշկական կենտրոնի թիվ 5 հիվանդանոցում հոսպիտալացվել է 21 երեխա, որոնք ստացել են անհրաժեշտ բուժօգնություն։ Աշակերտները սնունդ (դոներ-քեբաբ) են գնել Բինա գյուղի սննդի հաստատություններից մեկից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ մեկ ամիս առաջ էլ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ախթաչի Մուղան գյուղի դպրոցից 12 հոգի (11 աշակերտ և 1 ուսուցիչ) սննդային թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց։