Հայաստանում գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 471 դեպք
Հոկտեմբերի 25-ի դրությամբ` Հայաստանում գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 471 դեպք:
Ներկայումս հոսպիտալացված է 4 հիվանդ։ Հոսպիտալացվածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Դեպքերից 328-ը երեխաներ են, 143-ը` մեծահասակ:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ արձանագրված կարմրուկի դեպքերի 93%-ը կարմրուկի դեմ չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք են:
Այսօր հայտնի դարձավ, որ առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ:
Ժամերի ընթացքում երեխայի առողջական վիճակը կտրուկ վատացել է, որից հետո արձանագրվել է մահ: Փոքրիկը կարմրուկի դեմ պատվաստված չի եղել:
«Հիշեցնենք, որ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ համակցված պատվաստանյութերով: Յուրաքանչյուր անձ, ով չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստումները, կարող է դիմել պոլիկլինիկա և պատվաստվել:
Նշենք, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է»,-հայտնում են նախարարությունից։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում կարմրուկից երեխա է մահացել. Ավանեսյան
- Կարմրուկը չի նահանջում. Հիվանդների թիվն ավելանում է
- Կարմրուկի նշաններով հիվանդանոց տեղափոխված փոքրիկը մահացել է
- Հայաստանում կարմրուկի դեպքերի թիվը հասել է 408-ի
- Հայաստանում կարմրուկի դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 11-ով
- Հայաստանում մեկ շաբաթում հաստատվել է կարմրուկի 16 դեպք
- Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում կարմրուկի 13 դեպք է գրանցվել.Անահիտ Ավանեսյան
- Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվն ավելացել է 9-ով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան