Թոշակառուները և նպաստառուները 49 միլիարդ դրամի անկանխիկ առևտուր են արել.Նարեկ Մկրտչյան
Գործադիրի այսօրվա նիստը վարող փոխվարչապետ Տիգրան խաչատրյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին հորդորեց ներկայացնել փաթեթով ընդունված չզեկուցվող նախագծերից մեկը:
Այդ որոշմամբ պետական բյուջեից նախարարությանը 1 միլիարդ 800 միլիոն դրամ է հատկացվել կենսաթոշակառուների, նպաստառուների՝ հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու համար:
Նախարարի խոսքով սեպտեմբերին անկանխիկ վճարումների ընդհանուր ծավալը 5 միլիարդ 740 միլիոն է եղել, որի դիմաց վերադարձվել է 481 միլիոն դրամ հետվճար:
«Նաև ավելի քան 9000-ով ավելացել է շահառուների թիվը, և այս պահի դրությամբ մենք ունենք 150 հազար շահառու, իսկ մեկնարկից ի վեր ընդհանուր անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 49 միլիարդ դրամ, որի դիմաց այս մեկ տարի և երկուվամիս ժամանակահատվածում տրվել է 4,1 միլիարդ դրամ հետվճար»,-հայտնեց Նարեկ Մկրտչյանը:
Նրա խոսքով հետվճարի համակարգին միացել են նաև երկու նոր բանկ՝ «Հայէկոնոմբանկը» և «Յունիբանկը» :
Հարակից հրապարակումներ`
- Նպաստառուներին՝ ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության անկանխիկ վճարման մասին
- Հուլիսի 1-ից քաղաքներում և մեծ գյուղերում նպաստը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով
- Կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման համակարգը կներդրվի նաև 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում