Թուրքիայի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև սահմանային անվտանգության քննարկում
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Իգդիր քաղաքում հանդիպում է տեղի ունեցել Իգդիրի նահանգապետ Էլջան Թուրանի գլխավորած Թուրքիայի և սահմանային հանձնակատար, գնդապետ Բեհմեն Բաբաևի գլխավորած Նախիիջևանի Ինքնավար Հանրապետության պատվիրակությունների միջև։
Ermenihaber-ի փոծանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են համատեղ սահմանների անվտանգությանը, ինչպես նաև այդ համատեքստում արդեն իսկ կատարված աշխատանքներին վերաբերող հարցեր:
Հանիդպման վերջում Բաբաևը Թուրանին է նվիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ նկարը: