
Պաղեստինը մտադիր է Թեհրանին հանձնել բոլոր քաղաքացիական պատանդներին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդները մտադիր են ազատ արձակել քաղաքացիական բանտարկյալներին ու հանձնել Թեհրանին։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Al Mayadeen-ը։
Նշվում է, որ շարժումը պատրաստ է այս ուղղությամբ աջակցել Կատարին ու Թուրքիային։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ ռուսական կողմը Մոսկվայում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է պատանդների ազատ արձակումը և ռուսների տարհանումը Գազայի հատվածից։ Արտաքին դիվանագիտական գերատեսչությունը հիշեցրել է, որ Մոսկվայում է գտնվում ՀԱՄԱՍ իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի անդամ Աբու Մարզուկը։ Նշվում է, որ քննարկվել է նաեւ Գազայի հատվածից ՌԴ քաղաքացիների եւ այլ օտարերկրացիների տարհանման հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող երեք անձ պատանդ է. Իսրայելում ՌԴ դեսպան
- Հռոմում ի աջակցություն Պաղեստինի բազմահազարանոց միտինգ է անցկացվել
- ՀԱՄԱՍ-ը հայտնում է, որ ևս ինը պատանդ է զոհվել իսրայելական հրետակոծության հետևանքով