«Հրապարակ». Սամվել Բաբայանին մրցակիցներ են հայտնվել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի պետական ինստիտուտների լուծարման և ավերակաց վրա թագավորելու ձգտող Սամվել Բաբայանին մրցակիցներ են հայտնվել։ Տեղեկություն կա, որ իշխանությունները հիասթափվել են Բաբայանի՝ Արցախի ներկայացուցչության դիմաց կազմակերպված ակցիայից և որոշել են այլ դերակատարների ակտիվացնել։
Հնարավոր է՝ գործընթացն իր ձեռքը վերցնի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ով արցախցիների առաջնորդի կարգավիճակում պատկերացնում է Արցախի նախկին արտգործնախարար, սորոսական շրջանակների համար ընդունելի Մասիս Մայիլյանին։ Ըստ իշխանական ծրագրի՝ Արցախի պետական կառույցները կփոխարինվեն հասարակական կազմակերպություններով կամ կառույցներով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում