ՄԱԿ. Պատերազմների և բռնությունների պատճառով ավելի քան 114 մլն մարդ ստիպված է եղել լքել տները
2023 թվականի սեպտեմբերի վերջի տվյալներով՝ հակամարտությունների, հետապնդումների և մարդու իրավունքների խախտումների պատճառով իրենց տները հարկադրված լքողել է 114 միլիոն մարդ։ Այս մասին հայտնել են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով վարչությունից։
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին նշել է, որ հակամարտությունները լուծելու և նորերը կանխելու միջազգային հանրության անկարողությունը հանգեցնում է բնակչության տեղաշարժի և աղքատության։ «Մենք պետք է միավորենք ջանքերը, որպեսզի վերջ դնենք հակամարտություններին և թույլ տանք փախստականներին ևայլ տեղահանվածներին վերադառնալ տուն կամ նոր կյանք սկսել»,- ասել է նա։
Նշում է նաև, որ հունիսի դրությամբ ամբողջ աշխարհում հարկադիր տեղահանվածների թիվը կազմել է 110 միլիոն, ինչը 1,6 միլիոնով ավելի է, քան 2022 թվականի վերջին։ Հունիսից մինչև սեպտեմբերի վերջ ընկած ժամանակահատվածում ևս չորս միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները՝ ընդհանուր թիվը հասցնելով 114 միլիոնի:
Զեկույցը չի ընդգրկում հոկտեմբերի 7-ից սկսված իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետևանքները, ՓԳՀ փորձագետները պարզապես չեն հասցրել դրանում լրացուցիչ տվյալներ ներառել:
Հետազոտության հեղինակները նշել են նաև, որ հարկադիր տեղահանվածների երեք քառորդն ընդունվել է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներ:
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայից հետո Արցախի բնակիչները, փախչելով Բաքվի ցեղասպան քաղաքականությունից և էթնիկ զտումներից, զանգվածաբար լքել են հանրապետության տարածքը և տեղափոխվել Հայաստան: ՀՀ կառավարության վերջին տվյալների համաձայն ՝ Արցախից Հայաստան այս պահի դրությամբ մուտք է գործել 100 632 հարկադիր տեղահանված:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան