Միսակ Մանուշյանի աճյունը կտեղափոխվի Փարիզի պանթեոն, ինչն աննախադեպ իրադարձություն է. Ֆրանսիայի մշակույթի նախարար
2024 թվականի փետրվարի 21-ին հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուկյանի աճյունը կտեղափոխվի Փարիզի պանթեոն: Երևանում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը։
Նա նշեց, որ Միսակ Մանուշյանն առաջին օտարերկրացին է, որի աճյունը կամփոփվի պանթեոնում, քանի որ այնտեղ միայն ֆրանսիացիներ են հուղարկավորված։
«Սա նախադեպը չունեցող իրադարձություն է»,- նշեց ֆրանսիացի նախարարը՝ հավելելով, որ նման որոշում կայացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա ասել է, որ Միսակ Մանուշյանը մարմնավորում է ֆրանսիական գաղափարախոսությունը, արժեհամակարգը, այդ իսկ պատճառով նրան պարտավոր են մեծարել։
1943 թվականի նոյեմբերի 16-ի առավոտյան ֆրանսիական ոստիկանության աշխատակիցները ձերբակալում են Մանուշյանի խմբի անդամներին[ Էվրիում։ Նրա կինը՝ Մելինեն, կարողացել է փախչել ոստիկանությունից[ և մահվան է դատապարտվել հեռակա կարգով։ Մանուշյանի խմբի հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալվել է ընդհանուր առմամբ 68 մարդ։
Մանուշյանը տանջանքների է ենթարկվել և երեք ամիս անց՝ 1944 թվականի փետրվար 21-ին, իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվել Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։
Ռիմա Աբդուլ Մալակը նաև հայտնեց, որ 2024-ին նշելու են Սերգեյ Փարաջանովի և Շառն Ազնավուրի 100-ամյակները։