Նման հրահանգ չկա.ՆԳՆ փոխնախարարը՝ արցախցիներին ոստիկանությունում աշխատանքի չընդունելու՝ Փաշինյանի հրահանգի մասին
«Կապույտ անձնագրերը Ղարաբաղի մեր հայրենակիցներին տրվել են որպես ճամփորդական փաստաթղթեր, բայց դրանք քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր չեն և սա արձանագրվել է նաև եվրոպական դատարանների վճիռներում»,-կառավարության դիմաց տված ճեպազրույցում հայտնեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ այդ անձնագրերով ՊՆ-ում արցախցիներին աշխատանքի ընդունում են, իսկ պարեկային ծառայությունում՝ ոչ::
Մեկնաբանելով լուրերը, ըստ որոնց կառավարության ղեկավարի հստակ հրաման կա ՆԳՆ համակարգում արցախից եկածներին չընդունել աշխատանքի՝ Սարգսյանն ասաց. «Նման հրահանգ, վստահեցնում եմ, չկա, որովհետև ոստիկանությունում ծառայություն են անցնում այն մարդիկ, որոնք բավարարում են ոստիկանությունում ծառայության օրենսդրական պահանջներին»:
Փոխնախարարը վստահեցրեց, որ արցախցիները կարող են փախստականի կարգավիճակի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դիմել և, ստանալով ՀՀ քաղաքացիություն և աշխատանքի անցնել ՀՀ բոլոր կառույցներում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է