«Ասող, թռնող խմբակցություն». «Հանրային ձայն»-ը՝ «Ազգային առաջընթաց»-ի մասին
Երևանի ավագանու արտահերթ նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանի ելույթից հետո խմբակցության անդամները լքեցին դահլիճը։ Սակայն «Հանրային ձայն» խմբակցությանը խոսք ուներ ասելու՝ ուղղված հենց «Ազգային առաջընթաց»-ին։
«Ասող, թռնող խմբակցությունը հետո երևի կլսի՝ ինչ է ասվում»,- ասաց «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը՝ խոսքը փոխանցելով իրենց խմբակցության մեկ այլ անդամի՝ Նանա Սարգսյանի։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը «Հանրային ձայն» խմբակցությանը հորդորեց չմասնակցել Երևանի փոխքաղաքապետերի, հետևաբար՝ քաղաքային իշխանությունների ձևավորման համար նախատեսված քվեարկություններին։
Նանա Սարգսյանն ասաց. «Գային, դեմ քվեարկեին, գուցե ավելի ազնիվ լիներ, քան գային այստեղ, ինչ-որ ներկայացում անեին ու գնային։ Իմաստը չեմ հասկանում գալու։ Սովորել են լայվերով խոսել։ Կարող էին նույնն ասել լայվերով։
Իմաստը չեմ հասկանում մեղադրելու, ինչ- որ քայլեր անելու, ապա այդ քայլերի համար ուրիշին մեղադրելու։ Սպասում ենք իրենց պատասխանին։ Այս ներկայացումը պարզապես մեր ժամանակից է խլում»։
Հարակից հրապարակումներ`
- Ձեր Կարգին Հայկոյին կբերեք, կնստացենք էստեղ... շորերն էլ կարող է ինքն ընտրի՝ ինչ սեռի շոր է հագնում. Անի Խաչատրյան
- «Մեկն ասում է՝ ասեք անենք, մեկն էլ՝ ասում ու գնում է». Երևանի ավագանու նիստ
- Ավինյանի «ուրարտական» երդմնակալության համար երևանցիների գրպանից հափշտակվել է ավելի քան 87 միլիոն դրամ. Երիցյան
- Ովքեր են ղեկավարում Երևանի ավագանու խմբակցությունները
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում