Հայաստանցիներն առավել շատ են ՌԴ անձանագիր ստանում
ՌԴ անձնագիր ստացողների թվով Հայաստանը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը Տաջիկստանից և Ուկրաինայից հետո։ Այս մասին գրում է «Սպուտնիկ»-ը։
Ըստ աղբյուրի, 2022-ին ՌԴ անձնագիրէ ստացել 691 օտարերկրացի։ Նախորդ տարվա ընթացքում առավել ակտիվ կերպով Ռուսաստանի քաղաքացիություն են ձեռք բերել Ուկրաինայի քաղաքացիները՝ 43 տոկոսը, ՌԴ քաղաքացիություն ձեռք բերածների 25 տոկոսը Տաջիկստանի քաղաքացիներն են եղել։ Երրորդ տեղում հայաստանցիներնեն։ 2022-ի ընթացքում ՀՀ 45 հազար քաղաքացի է ստացել ՌԴ անձնագիր, 2023-ի առաջին կիսամյակում՝ 22 հազար ՀՀ քաղաքացի։
«ՌԴ քաղաքաղիության մասին» օրենքում արված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այսօրվանից՝ հոկտեմբերի 26-ից։
Նոր կանոնների համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար պետք է իմանալ ոչ միայն ռուսաց լեզուն (մինչ այժմ այդ գիտելիքները ստուգվում էին հատուկ թեստով), այլև Ռուսաստանի պատմությունը, ինչպես նաև երկրի օրենսդրության հիմունքները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին