
Փաշինյանը մեկնել է Վրաստան
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Վրաստան, որտեղ կմասնակցի Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին:
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջոցառման պաշտոնական էջի համաձայն, ներկա է լինելու նար Ադրբեջանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը կայքում ներկայացված են որպես բանախոսներ։