
Ովքեր են ղեկավարում Երևանի ավագանու խմբակցությունները
Երևանի ավագանու արտահերթ նիստին մասնակցում է ավագանու 65 անդամներից 48-ը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը, քարտուղար՝ Նուարդ Վարդանյանը:
«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար է ընտրվել Արամ Թորոսյանը, քարտուղար՝ Իզաբելլա Աբգարյանը։
«Հանրապետություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Անի Խաչատրյանը, քարտուղար՝ Մհեր Բեջանյանը։
«Հանրային ձայն» խմբակցության ղեկավար է ընտրվել Վահան Ավագյանը, քարտուղար՝ Վահե Եսայանը։
Նշենք, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում նիստին։
Հարակից հրապարակումներ`
- «Մայր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 26-ի նիստին
- ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել Երևանի ավագանու անդամի մի շարք թեկնածուների գրանցումները
- Շարունակելու ենք մեր աշխատանքը Երևանի ավագանում՝ ի շահ մեր քաղաքի և մեր երկրի. Հայկ Մարության
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան

