Պետք է դիվերսիֆիկացնենք հարաբերություններն անվտանգության ոլորտում.Փաշինյանը՝ Wall Street Journal-ին
«Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Մոսկվան չի կատարել իր դաշնակցիային պարտավորությունները, հատկապես անցյալ ամիս Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գրավման ժամանակ»,-այդ մասին Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այդ իրադարձություններից հետո հանգել է այն որոշման, որ պետք է դիվերսիֆիկացվի հարաբերությունները անվտանգության ոլորտում, ինչը փորձում է անել:
Փաշինյանը նաև ասել է, որ որևէ առավելություն չի տեսնում այն բանում, որ ռուսական ռազմաբազաները շարունակեն ներկայություն ունենալ Հայաստանում:
Հարցազրույցում Փաշինյանը նաև դրական է համարել Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման հասնելու հեռանկարը:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիական զենքի, փաշինյանյան արևմտյան քաղվեկտորի մասին՝ Տիգրան Աբրահամյանի հետ
- Փաշինյանն ազդարարում է Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին.Բենիամին Մաթևոսյան
- Հայաստանը պետք է իրականացնի բազմավեկտոր քաղաքականություն․ Երվանդ Թարվերդյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան