Պետբյուջեից Սնուփ Դոգի չկայացած համերգի համար փոխանցված գումարը դեռ չի վերադարձվել բյուջե
Երևանում սեպտեմբերի 23-ին նախատեսված ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի մասին հայտարարելուց հետո բուռն քննարկումներ ծավալվեցին հիմնականում համերգի վրա ծախսվելիք պետական գումարների շուրջ։ Սնուփ Դոգի համերգը չկայացավ՝ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ողբերգական դեպքերով պայմանավորված, սակայն նրան փոխանցվել է ողջ հոնորարը։ Սնուփ Դոգը գումարը չի վերադարձրել ու չի վերադարձնի։
Panorama.am-ը կառավարություն, ֆինանսների նախարարություն հարցում էր ուղարկել, թե պետական բյուջեից որքա՞ն գումար է փոխանցվել Սնուփ Դոգի համերգի համար և համերգի հետաձգման պատճառով վերադարձվե՞լ է գումարը բյուջե։
Կառավարությունը հարցումը հասցեագրել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։
Փոխնախարար Դանիել Դանիելյանի պատասխանում նշված է. «Տեղեկացնում ենք, որ 18.08.2023 թվականին «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ի հետ կնքված N ՄՇԴ-335-2023 պայմանագրի 3.2-րդ ենթակետի համաձայն՝ ընկերությանը փոխանցվել է 2,318,000.596 ՀՀ դրամ։
Միաժամանակ հայտնում ենք, որ համերգի հետաձգման /չեղարկման հետ կապված հարցերը քննարկման փուլում են, որից հետո կհստակեցվի գումարի վերադարձման հարցը»։
Հարակից հրապարակումներ`
- Սնուփ Դոգը գումարը չի վերադարձրել
- Սնուփ Դոգի համերգը հետաձգվել է
- Սնուփ Դոգի համերգը կազմակերպող ընկերությունը հանդես կգա հայտարարությամբ
- Սնուփ Դոգի միջոցառումը չեղարկելու հանրագիրը հանձնվել է Կառավարությանը
- Սնուփ Դոգ. Իմ սիրելի հայեր, մտքերով ձեզ հետ եմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է