Կառավարությունը որոշում ընդունեց բռնագաղթածներին փախստականի կարգավիճակ տալու մասին
«Նախագծով առաջարկվում է ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել և փախստական ճանաչել` ԼՂ-ի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձանց, ՀՀ տարածքում կամ նրանից դուրս գտնվող այն անձանց, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղը և այն անձանց, որոնք չեն ունեցել հաշվառում ԼՂ բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են ԼՂ-ում և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից»,-կառավարության նիստում հայտնեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նախարարը զեկուցեց «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշումը:
Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է նաև հաստատել ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և փաստաթուղթը տալու կարգը:
Մինասյանը հայտնեց, որ ԼՂ-ից բռնագաղթածները այսօր հնարավորություն չունեն վերադառնալու իրենց մշտական բնակության երկիր:
«Նախագծով կհստակեցվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարգավիճակը և դրանով նաև նրանց իրավունքների և պարտականությունների շրջանակը»,-ասաց արդարադատության նախարարը և հայտնեց, որ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված քաղաքացիներն օրենքի ուժով դառնում են փախստական և օգտվում են օրենքով և միջազգային կոնվենցիաներով սահմանված իրավունքներից, ինչը հնարավորություն կտա ձեռնամուխ լինել նրանց իրավունքների պաշտպանությանը:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ տրվող կարգավիճակը բռնագաղթածներին հնարավորություն կտա դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալ և կենսաթոշակներ ձևակերպել:
Գրիգորի Մինասյանն ասաց, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո բոլոր բռնագաղթածներն ինքնաշխատ եղանակով կդառնան փախստական և երեք ամսվա ընթացքում կարող են փախստականի փաստաթուղթը վերցնել Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից, ինչը նրանց անհրաժեշտ է ճամփորդելու դեպում:
Հարակից հրապարակումներ`
- Մենք նույնքան պարտք ենք ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր տուն չունեն. Փաշինյանը՝ բռնագաղթածների հանդեպ պարտքի մասին
- 2 մլրդ դրամ հատկացվեց հոկտեմբերին բռնագաղթած յուրաքանչյուր արցախցու 50 հազարական դրամ վճարելու համար
- Երբ 100 հազար հայ փախչում էին ԼՂ-ից Հայաստան, մեր դաշնակիցները իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում․ Փաշինյան
- Արցախից բռնագաղթած արդեն ավելի քան 500 ուսանող դիմել է ՀՀ բուհեր. Ժաննա Անդրեասյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին