Հայաստանն Ամանորի օրերին ամենաբյուջետային հյուրանոցներով հայտնի երթուղիներից է
Փորձագետները պատմել են ամանորյա տոներին անկախ զբոսաշրջիկների կողմից հյուրանոցների աճող պահանջարկի մասին։ Այս մասին հաղորդում են MTS Travel-ը և Bronevik.com-ը։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, փորձագետները վերլուծել են դեկտեմբերի 30-ից հունվարի 8-ը ամանորյա տոների վաղ ամրագրումները։ Պարզվել է, որ Ռուսաստանում պատվերների թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 1,8 անգամ, հարևան երկրների համար այդ ցուցանիշն աճել է երեք անգամ։ Փորձագետները ենթադրում են, որ պահանջարկի ավելացումը պայմանավորված է ճանապարհորդների ցանկությամբ՝ վճարել կացարանի համար առավել բարենպաստ պայմաններով։
Մոսկվան ամենապահանջված ուղղությունն է։ Լավագույն եռյակում են Սանկտ Պետերբուրգը, Կազանը։
Հարևան երկրների հյուրանոցներում ամանորյա երեք օրերի ամրագրումների միջին արժեքը 25 հազար ռուբլի է։ Ամենահայտնի երթուղիներն են՝ Բելառուսը, Աբխազիան, Ուզբեկստանը, Հայաստանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան