
Ղարիբաշվիլի. Վրաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար
Վրաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Իմ կառավարության՝ «Խաղաղ հարևանության նախաձեռնության» օգնությամբ մենք պատրաստ ենք աշխատել մեր հարևանների և բարեկամների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ վերջապես երկարաժամկետ խաղաղություն հաստատելու Հարավային Կովկասում», - ասել է Ղարիբաշվիլին՝ բացելով Մետաքսի ճանապարհի ֆորումը Թբիլիսիում։
Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ղարիբաշվիլին նաև նշել է, որ ուրախ է համաժողովում ողջունել Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանին և Ալի Ասադովին, ովքեր ժամանել են դրան մասնակցելու։