Փաշինյանը չի մեկնել Բիշքեկ ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհուրդների նիստերին
Բիշքեկում կայանալիք ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհուրդներում Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Այդ մասին «ՌԻԱ նովոստի»,-ին հայտնել են Ղրղզստանի նախարարների կաբինետից։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Վրաստան, որտեղ կմասնակցի «Թբիլիսիի մետաքսի ճանապարհի ֆորում» միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Այցի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի միջև։
Ալա-Արչա պետական նստավայրում արդեն սկսվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի(ԵՄԽ) նեղ կազմով: Ընդհանուր առմամբ հանդիպման օրակարգում ընդգրկված էր մոտ 30 հարց։ ԵՄԽ -ից հետո տեղի կունենա ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների վարչապետների համատեղ հանդիպումը՝ ընդլայնված կազմով։ Դրան կհաջորդի ստորագրման արարողությունը և մամուլի հայտարարությունը։
Հարակից հրապարակումներ`
- Բիշքեկում մեկնարկել է Պուտինի և Ալիևի հանդիպումը
- Բիշքեկում նախատեսված է Պուտին-Ալիև հանդիպում
- ԵԱՏՄ-ից Հայաստանին բացառելու հարցը դեռ դրված չէ. Սլուցկի
- Միշուստինը կայցելի Հայաստան՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան