Լյուիսթոնում տեղի ունեցած հրաձգությունը զոհերի թվով ԱՄՆ-ում 2023 թ-ին դարձել է ամենամեծ միջադեպը
Լյուիսթոն քաղաքում տեղի ունեցած զանգվածային հրաձգությունը խլել է ԱՄՆ-ում 2023 թվականին հրազենային բռնության բոլոր դեպքերից ամենամեծ թվով կյանքեր՝ համաձայն Gun Violence Archive-ի (GVA) հրապարակված տվյալների, որը տեղեկություններ է հավաքում երկրում հրազենի կիրառմամբ բոլոր միջադեպերի մասին, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
Հիշեցնենք, որ Լյուսթոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով վերջին տվյալներով՝ 22 մարդ զոհվել է, ևս 60-ը՝ վիրավորվել։
Ըստ GVA-ի՝ մինչ այս ամենամեծ թվով կյանքեր խլած միջադեպը եղել է Կալիֆոռնիայի Մոնտերեյ Պարկ քաղաքում, որտեղ հունիսին տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել էր 11 մարդ:
Նշենք, որ իրավապահները հայտնել են՝ Լյուսթոնի հրաձիգը դեռևս ազատության մեջ է, «զինված է և վտանգավոր»։ Իրավապահները փորձում են պարզել զանգվածային հրաձգության մեջ կասկածվող Ռոբերտ Քարդի գտնվելու վայրը։
«ABC News»-ի փոխանցմամբ՝ Քարդը ծառայել է բանակում և աշխատել որպես հրազենի հրահանգիչ։ Նա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ և այս ամառ երկու շաբաթ անցկացրել է հոգեբուժարանում այն բանից հետո, երբ իբր խոստացել էր հրաձգություն կազմակերպել Ազգային գվարդիայի հաստատությունում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան