Ձեր Կարգին Հայկոյին կբերեք, կնստացենք էստեղ... շորերն էլ կարող է ինքն ընտրի՝ ինչ սեռի շոր է հագնում. Անի Խաչատրյան
«Քրեական գործերից եք խոսո՞ւմ։ Ո՞ւր է, ձեր շարքերում պետք է նստած լիներ մեկը, ում բերածների վրա բազմաթիվ քրեական գործեր կան։ Տենց ձեռքներդ տնկել, ոգևորված խոսե՞լ եք»,-Երևանի ավագանու արտահերթ նիսստում ասաց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ խոսքն ուղղելով «Ազգային առաջընթաց» խմբակցությանը, որի ցուցակը գլխավորում էր նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Անի Խաչատրյանը շարունակելով խոսքն՝ ասաց. «Չփորձեք հաջորդ անգամ մեր ժողովրդի մասին տենց ձեռքով խոսել։ Դուք մեր ձեռքերը դեռ չեք տեսել։
Մեզ էիք ՕԵԿ ասում... Այ անհայտ ծագման արարածներ։ Մեզ ՕԵԿ էիք ասո՞ւմ։ Այդ պիտակները կպցնելուց առաջ առհասարակ ձեր կենսագրությունները նայեք։ Ձեր թիմից շատերն այնքան հաճախ են ճամբար փոխում, կուսակցություններ ու ցուցակներ փոխել, որ նույնիսկ անունը չեն հիշում։
Դուք ո՞վ եք։ Նույնիսկ ձեր կուսակցությունը կենսագրություն չունի։ Անկենսագիրները չփորձեն հաջորդ անգամ այստեղից «Հանրապետություն» կուսակցությանը որևէ պիտակավորում տալ։ Չէ թե ձեր Կարգին Հայկոյին կբերեք, կնստացենք էստեղ, հերթով պիտակները, քաղաքապետի իր անցած տարիները կհիշեցնենք... շորերն էլ կարող է ինքն ընտրի՝ ինչ սեռի շոր է հագնում»։
Հարակից հրապարակումներ`
- «Մեկն ասում է՝ ասեք անենք, մեկն էլ՝ ասում ու գնում է». Երևանի ավագանու նիստ
- Ավինյանի «ուրարտական» երդմնակալության համար երևանցիների գրպանից հափշտակվել է ավելի քան 87 միլիոն դրամ. Երիցյան
- Ովքեր են ղեկավարում Երևանի ավագանու խմբակցությունները