Մինչև հոկտեմբերի 25-ը արցախցիների նկատմամբ կայացրած տուգանքները կբեկանվեն.Արփինե Սարգսյան
«Մենք որոշում ենք կայացրել, որ ՀՀ մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացված բոլոր վարչական պատասխանատվության որոշումները, այսինքը տուգանքները, օրենքի շրջանակներում կբեկանվեն ոստիկանության պետի համապատասխան հրամանով»,-կառավարության դիմաց տված ճեպազրույցում հայտնեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ մեկնաբանելով պարեկային ծառայության կողմից արցախից բռնագաղթածներին տուգանելու բազմաթիվ փաստերը
Փոխնախարարը դիմեց արցախից բռնագաղթածներին և հորդորեց խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, որովհետև հոկտեմբերի 25-ից հետո նույն՝ ներման ռեժիմը կիրառվել չի կարող:
«Այսօրվա դրությամբ և հետագա բոլոր խախտումները, որոնք վերաբերում են ճանապարհային երթևեկության կանոններին, կփաստաթղթավորվեն և վարչական տույժ նաշանակելու որոշումները կծանուցվեն արցախցի մեր հայրենակիցներին»,-հայտարարեց ՆԳ փոխնախարարը:
Արփինե Սարգսյանը վստահեցրեց, որ ոստիկանությունը մեկ ամիս բացառապես իրազեկման աշխատանքներով են զբաղվել և արցախից բռնագաղթածներին իրազեկել և հորդորել են վերացնել, բոլոր խախտումները, որից հետո նոր սկսել են վարչական պատասխանատվության ենթարկել:
«Պետք է նկատի ունենալ, որ կա ճանապարհային երթևեկության մեջ գտնվող քաղաքացիների անվտանգության խնդիր, հետևաբար չենք կարող աչք փակել բոլոր խախտումների վրա»,-ասաց փոխնախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Ամեն ինչ կորցրած արցախցիներին պարեկները 100 հազար դրամ տուգանում են՝ ԱՊՊԱ չունենալու պատճառով. Մելիքյան
- Ես հորդորում եմ ձեզ ավել տուգանել բոլոր խախտումների դեպքերով.Տիգրան Ավինյանը՝ վերահսկողության վարչությն պետին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան