ԵԱՏՄ երկրներն ընդունել են տնտեսական փոխգործակցության զարգացմանն ուղղված որոշումների փաթեթ
ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը որոշումներ է ընդունել փոխադարձ առևտրի, արտահանման, արտադրանքի զարգացման, ինչպես նաև արդյունաբերության և էներգետիկայի ոլորտում փոխգործակցության վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բիշքեկում կայացած հանդիպման արդյունքներով որոշում է կայացվել «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կողմից արդյունաբերության ոլորտում համագործակցության նախագծերի ընտրության և դրանց իրականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման կանոնակարգը հաստատելու մասին»։
Բացի այդ, միության երկրները որոշում են ընդունել «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգիայի շուկայում էլեկտրաէներգիայի փոխադարձ առևտրի կանոնները հաստատելու մասին», ինչպես նաև՝ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայում միջպետական սահմաններին հզորությունների և թողունակության կանոնների հաստատման մասին։
ԵԱՏՄ երկրների պատվիրակությունների ղեկավարները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման ներդաշնակեցված համակարգի մասին համաձայնագիր, ինչպես նաև 2024 թ.-ին Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրման 10-ամյակի միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին հանձնարագիրը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը չի մեկնել Բիշքեկ ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհուրդների նիստերին
- Բիշքեկում մեկնարկել է Պուտինի և Ալիևի հանդիպումը
- ԵԱՏՄ-ից Հայաստանին բացառելու հարցը դեռ դրված չէ. Սլուցկի
- Քվեատուփերի վերևի հատվածի ծրարներում ՔՊ-ի ձայները քիչ են, իսկ ներքևի հատվածից հանվածներում այդ թիվն ավելանում է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան