«Մեկն ասում է՝ ասեք անենք, մեկն էլ՝ ասում ու գնում է». Երևանի ավագանու նիստ
Երևանի ավագանու արտահերթ նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը «Հանրային ձայն» խմբակցությանը հորդորեց չմասնակցել Երևանի փոխքաղաքապետերի, հետևաբար՝ քաղաքային իշխանությունների ձևավորման համար նախատեսված քվեարկություններին։
«Հորդորում եմ չգրանցվել փոխքաղաքապետերի ընտրության քվեարկության համար, քվորում չի ապահովվի, հետևաբար նիստը չի կայանա և իշխանությունները չեն ձևավորվի», - հայտարարեց Արամ Թորոսյանը։
Այս հայտարարությունից հետո «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները լքեցին նիստերի դահլիճը։
«Հանրային ձայն»-ից արձագանքեցին. «Բայց ո՞ւր եք գնում։ էս ասիք ու գնացիք, հա՞։ Մեկն ասում է՝ ասեք՝ անենք, մեկն էլ՝ ասում ու գնում է»։
Բայց և այնպես, Երևանի ավագանու ավագանու արտահերթ նիստում ընտրվեցին փոխքաղաքապետեր։
Երևանի ավագանու որոշմամբ՝ Արմեն Փամբուխչյանը նշանակվեց քաղաքապետի 1-ին տեղակալ։ Նա ընտրվեց կողմ՝ 32, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 5, ձայների հարաբերակցությամբ։
Երևանի ավագանու որոշմամբ՝ Լևոն Հովհաննիսյանը նշանակվեց քաղաքապետի տեղակալ՝ կողմ՝ 31, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 5 ձայների հարաբերակցությամբ։
Երևանի ավագանու որոշմամբ՝ Սուրեն Գրիգորյանը 32 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ քվեարկության արդյունքներով ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ։
Երևանի ավագանու որոշմամբ՝ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն» խմբակցությունից Սարգիս Մադաթյանն ընտրվեց քաղաքապետի տեղակալ` 32 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ քվեարկության արդյունքներով։
Նշենք, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում նիստին։
Հարակից հրապարակումներ`
- Ավինյանի «ուրարտական» երդմնակալության համար երևանցիների գրպանից հափշտակվել է ավելի քան 87 միլիոն դրամ. Երիցյան
- Ովքեր են ղեկավարում Երևանի ավագանու խմբակցությունները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները