«Ժողովուրդ». Քննիչ հանձնաժողով կկանչեն Սամվել Բաբայանին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձաժողովի անդամներին առաջարկել է Ազգային Ժողովի քննիչ հանձնաժողով կանչել Սամվել Բաբայանին։
Նաև տեղեկություններ են պտտվում, որ ԱԺ քննիչ հանձնաժողով պետք է կանչվեին Արայիկ Հարությունյանը և Ջալալ Հարությունյանը։ Արայիկ Հարությունյանը չկանչվեց, քանի որ Արցախում տեղի ունեցած վերջին ռազմական գործողությունների պատճառով ադրբեջանական գերության մեջ է։ Ջալալ Հարությունյանն առողջական խնդիրների պատճառով ամեն անգամ չի կարող գնալ ԱԺ, այդ պատճառով էլ նրա մասնակցությամբ ևս հանձնաժողովը նիստ չգումարեց։
Հիշեցնենք նաև, որ Սամվել Բաբայանին կանչում են Քննիչ հանձնաժողով, քանի որ 44-օրյա պատերազմի ժամանակ ՊԲ նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարեց, որ Սամվել Բաբայանը և Աննա Հակոբյանը հանդիպել են Փաշինյանի տիկնոջ հրամանատարական կետում, և այնտեղ նրանց միջև ինչ-որ միջադեպ է տեղի ունեցել։ Հավելենք նաև, որ ԱԺ քննիչ հանձնաժողովը վերջերս պասիվ գործունեություն է ծավալում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում