ԵՄ-ն հետ է մնում Կիևին 1 մլն արկի մատակարարման ժամանակացույցից
ԵՄ-ն հետ է մնում մարտ ամսին Ուկրաինային մեկ միլիոն հրետանային արկ տրամադրելու ծրագրերից, հայտնում է «Bloomberg» գործակալությունը ՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Ըստ գործակալության՝ պլանը կատարվել է մոտ 30 տոկոսով։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել էր՝ վստահ է, որ Եվրամիությունը խոստացված զինամթերքն Ուկրաինային կմատակարարի մինչև 2024 թվականի փետրվար:
ԵՄ արտաքին գործերի և պաշտպանության նախարարները քաղաքական մակարդակով համաձայնեցրել էին մի ծրագիր, որը նախատեսում է մինչև 2024 թվականի մարտն Ուկրաինային 1 միլիոն զինամթերք մատակարարել, ինչպես նաև համատեղ գնումներ և արտադրություն կազմակերպել՝ սեփական պաշարները համալրելու և միջնաժամկետ հեռանկարում Ուկրաինային մատակարարումները շարունակելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է