Հ. Պապինյան. Այնպիսի արձաններ կան տեղադրված, որ նրանց տեղը անտիքանդակագործության թանգարանը պետք է լիներ
Լրագրող Հրաչյա Պապինյանը գրում է.
«ԱՍԱԾՍ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ Վանաձորի ԱՐՁԱՆԻ ՄԱՍԻՆ ՉԷ, չեմ տեսել, նկարներով էլ ոչինչ ասել չեմ կարողլ, դե նաև ես չէ որ պիտի գնահատեմ արձանի գեղարվեստական արժեքը։
Բայց որպես լրագրող պիտի ասեմ, որ խնդիրը չափազանց սուր է։ Խորհրդային տարիներին հանրային նշանակության վայրերում տեղադրվող արձանների էսքիզները և մանրակերտերը պարտադիր քննարկվում էր հատուկ մասնագիտական հանձնախմբերում և միայն դրական գնահատական ստանալուց հետո հեղինակը սկսում էր դրա կերտումը։ Պատրաստելուց հետո նույնպես մինչև գեղխորհրդի կամ մասնագիտական հանձնախմբի դրական եզրակացությունը չլիներ, անհնար կլիներ դրա տեղադրումը։
Ճիշտ ժամանակն է վերականգնել այս կարգը, հակառակ դեպքում մեր երկրի բնակավայրերը կամաց կամաց լցվում են տգեղ արձաններով ու հուշարձաններով։ Էստեղ ստեղծագործական ազատությունը և դեմոկրատիան կապ չունեն։ Եթե պետական կամ համայնքային փողերով են պատրաստվում դրանք, ասել է հանրության փողերով, ուրեմն գոնե գեղագիտական նվազագույն չափանիշներ պիտի ունենան և ունենան հանրային վերահսկման մեխանիզմ։ Եվ դա չպիտի լինի համայնքային գեղ խորհուրդ, ձևական, քանի որ հիմա շատ համայնքերում էլ չկան նորմալ մասնագետներ, որ քննարկեն առաջարկները։
Պիտի լինի կամ ՏԿԵ-ի կամ չգիտեմ գուցե ճարտարապետների միության կազմում։ Թե չէ մեր ընտրված համայնքապետերից շատերի որակը գիտենք և եթե որոշողը նրանք են, ապա իրավիճակն էլ այս պիտի լինի։ Շրջեք հանրապետությունով մեկ, այնպիսի արձաններ կան տեղադրված, այդ թվում մայրաքաղաքում, որ նրանց տեղն իմ կարծիքով մասնավորի բոստանը պիտի լիներ կամ անտիքանդակագործության թանգարանում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան