Պաշտոնական հայց ենք ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ թույլտվություն ձեռք բերի ու այցելել Արցախ. Ֆրանսիայի մշակույթի նախարար
«Որպես նախարար՝ պարտավորվել եմ անել հնարավոր ամեն ինչ միջազգայն հարթակներում բարձրաձայնելու Լեռնային Ղարաբաղում գտնող վտանգված մշակութային ժառանգության պահպանության հարցը»,- Երևանում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը։
Նա նշեց, որ աշխատում, համագործակցում են մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի, նաև այս հարցի շուրջ համագործակցում են այլ եվրոպական երկրների հետ։
«Մենք պաշտոնական հայց ենք ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ, որպեսզի վերջինս կարողանա ձեռք բերել թույլտվություն, ֆիզիկապես այցելել այդ տարածքներ ու արձանագրել պատմամշակութային նմուշները, որոնք հայկական են, որպեսզի կարողանանք այդ ամենը նույնականացնել և ունենալ եղածի մասին պատկեր»,- ասաց ֆրանսիայի նախարարը։
Նա նաև հայտնեց, որ Ֆրանսիայի հատկացրած ֆինանսական միջոցներով պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերով զբաղվող «Ալիֆ» ընկերությունը կարողացել է արբանյակային տարբեր պատկերներ անել և արդեն գոյացել է տվյալների բազա այն ամեն մասին, ինչ մնացել է և ինչ վիճակում են գտնվում մշակութային հուշաձանները։
Հարակից հրապարակումներ`
- Բռնի տեղահանումից հետո 5000-ից ավելի հուշարձաններ, 20-ից ավելի թանգարաններ մնացել են Արցախի տարածքում. Ժաննա Անդրեասյան
- Գանձասարի բռնայուրացումն սկսված է. monumentwatch.org
- Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը. monumentwatch.org
- Թալիշի շրջակայքում գտնվող Մելիք Բեգլարյանների ամրոց-ապարանքը՝ ավերման եզրին. monumentwatch.org
- «Տուղ» պետական արգելոց ստեղծելու Ալիևի հրամանը ազդարարում է հայկական մշակութային ժառանգության այլափոխումների և ավերումների նոր շրջանը. monumentwatch.org
- Ադրբեջանը բունկերներ է փորել հայկական Գյավուրկալա բնակատեղիի վաղքրիստոնեական դամբարանադաշտում. monumentwatch.org
- Լաչինի գերեզմանատան ավերումն ու խաչքարերի ոչնչացումը. monumentwatch.org
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան