Պեսկով. Չարժե, որ Ռուսաստանն ու Հայաստանը շփվեն թերթերի, հատկապես Wall Street Journal-ի միջոցով
Այս պարագայում մենք հակված չենք The Wall Street Journal-ին որպես առաջնային աղբյուր ընկալելուն, ուստի դեռ պետք է հստակ հասկանանք, թե ինչի մասին էր խոսում պարոն Փաշինյանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ The Wall Street Journal -ին տված հարցազրույցում Փաշինյանը մասնավորապես ասել է.
«Ինչ վերաբերում է այլ գործընկերների հետ հարաբերություններին, ավելի ճիշտ և անկեղծ կլինեմ, եթե ասեմ, որ ահա այս իրադրությունները, ըստ էության, մեզ բերել են մի որոշման, որ մենք պետք է մեր անվտանգային ոլորտի մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք: Եվ մենք հիմա փորձում ենք դա անել»։
«Եվ, իհարկե, մեր հայ ընկերների հետ զրույցում մենք ակնկալում ենք ստանալ այս հարցի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը։ Եվ, իհարկե, Ռուսաստանի և Հայաստանի համար լավ չէ շփվել թերթերի, հատկապես Wall Street Journal-ի միջոցով։ Ուստի մենք շարունակում ենք զրույցը, երկխոսությունը մեր հայ ընկերների հետ, և կշարունակենք դա անել, մենք ունենք շատ լայն օրակարգ»,- ասել է Պեսկովը։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ ռուսական կողմը շարունակում է ջանքերը, փորձում է օգնել Բաքվին և Երևանին վերջապես խաղաղության պայմանագրի կնքման գործում։
«Սա անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու և ողջ տարածաշրջանում ավելի դրական, ստեղծագործ կենսամակարդակի հասնելու համար»,- ամփոփել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Հարակից հրապարակումներ`
- Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև նկատի ունենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն. Փաշինյան
- Կրեմլում չեն կարող հավաստի համարել The Wall Street Journal-ում մեջբերված Փաշինյանի խոսքերը
- Պետք է դիվերսիֆիկացնենք հարաբերություններն անվտանգության ոլորտում.Փաշինյանը՝ Wall Street Journal-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան