Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող երեք անձ պատանդ է. Իսրայելում ՌԴ դեսպան
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատանդների թվում կարող են լինել երեք ռուսաստանցիներ, որոնք ունեն Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն Այս մասինհայտարարել է Իսրայեկում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անատոլի Վիկտորովը, գրում է «Իզվեստիա»-ն։
«Ցավոք, մեր երեք քաղաքացիները, որոնք ունեն նաև Իսրայելի քաղաքացիություն, հավանաբար պատանդ են»,- ասել Է դիվանագետը:
Նա հավելել է, որ նրանց ազատ արձակման հետ կապված համապատասխան շփումներ են իրականացվում։
Մեկ օր առաջ Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել էր, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ընթացքում զոհված ռուսաստանցիների թիվը հասել է 23-ի: Գերատեսչության հաշվետվության համաձայն ՝ ընդհանուր առմամբ զոհվել է օտարերկրյա պետությունների 250 քաղաքացի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան