Մարդկանց դառը քրտինքը ապօրինի շինության անվան տակ քանդող քպ-ն քարոզարշավի օրերին զավթել է հանրային հողատարածք․ Աղեկյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյան ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մարդկանց դառը քրտինքը ապօրինի շինության անվան տակ քանդող քպ-ն քարոզարշավի օրերին զավթել է հանրային հողատարածք ու ապօրինի շինթույլտվություն տվել, ըստ ինձ, որոշակի ձայներ ապահովելու դիմաց։
Երևանի քաղաքապետ աշխատող Տ. Ավինյանին
Երևանի ավագանու ,,Մայր Հայաստան,, խմբակցության անդամ Սոննա Աղեկյանից
Տեղեկատվություն ստանալու մասին
ՀԱՐՑՈՒՄ
Հիմք ընդունելով «Տեղեկատվության և ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, պահանջում եմ տրամադրել բոլոր այն հիմքերը, համաձայն որոնց.
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում ապօրինի շինարարության թույլտվություն է տրվել Ագաթանգեղոսի 13 հասցեի հարակից շինությունում։
Արձանագրված լուսանկարներում և տեսաձայնագրությունում հստակ երևում է, որ շինարարությունը դեռ թարմ է։
Ի՞նչ հիմնավորմամբ է այս տարածքը զգալի չափերով առաջ տրվել և զավթել Մանկապատանեկան և երիտասարդական սպորտային հասարակական կազմակերպության տարածքը»։