«Ուզում եմ հասկանամ ու՞մ են ծաղրում. մեծն գիտնականի՞ն, թե ժողովրդին»
Վանաձոր համայնքի ավագանին այս տարվա ապրիլի հաստատել էր ՀՀ ազգային հերոս, ակադեմիկոս, աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի էսքիզ-առաջարկը։ Քանդակագործը Գեղամ Բեկջանյանն է, ճարտարապետները՝ Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը ու Էդիկ Պետրոսյանը: Արձանը բրոնզից է:
Հուշարձանն արդեն հրապարակում է։ Արձանի բացումը դեռ չի եղել, բայց այն արդեն բազմաթիվ բացասական արձագանքների է արժանացել։
«Էս օբյեկտը Վանաձորում դրվել է որպես Վիկտոր Համբարձումյանի արձան։ Հեղինակը, որքան հասկացա, նույն մարդն է, որ Անդրանիկի արձանն էր սարքել Վանաձորում, որը էլի ․․․ նույնիսկ լեզուս չի պտտվում ասեմ, թե վատն էր։ Որովհետև վատ բառը չափազանց դրական գնահատական է։
Լավ, ասենք, եթե շատ եք ուզում արձաններ սարքել, կլինի՞ օրինակ Սփանչ Բոբի արձան քանդակեք։ Մենք էլ էդ ժամանակ գոնե չենք նեղվի էլ, որ ուռոդություն ա - դե հմի թող Սփանչ Բոբի արձանն էլ ուռոդություն էղնի։ Կամ Նիկոլի արձան քանդակեք, լավ։
Վաաբշե, որ ես հեղափոխություն անեմ, Հայաստանում նոր արձաններ դնելը քրեականացնելու եմ»,- գրել է օգտատեր Վահագն Մխոյանը։
Նրա գրառմանն արձագանքել են բազմաթիվ օգտատերեր.
«Էս ինչ բոյի ա? Երեխու բոյի բայց մեծի լայնքի? »։
«Ուզում եմ հասկանամ ու՞մ են ծաղրում. մեծն գիտնականի՞ն, թե ժողովրդին: Ու շատ կուզեմ իմանամ, թե քանդակագործի ձեռքերը որտեղից են աճում…»։
«Մեծ հային փոքրացրել են՝ պարզ ու հստակ»։
Այս և այլ քննադատական գրառումներին արձագանքել են Գեղամ Բեկջանյանն ու Սուրեն Աբովյանը ՝ հրապարակելով նաև լուսանկար
«1. ՀՀ ազգային հերոս, աստղաֆիզիկոս ՀՀ ԳԱ և ավելի քան չորս տասնյակ այլ ակադեմիաների իսկական անդամ, ակադեմիկոս Վիկտոր Համազասպի Համբարձումյանի հրապարակն է Վանաձորում, որից սկիզբ է առնում Համբարձումյան փողոցը մինչև Շինարարների փողոցի հետ հատում։ Հրապարակը գտնվում է Բազում թաղամասում, Բազում թաղամասի փողոցների անվանումները ` Չերկասի, Ռուսթավի, Գրիբոյեդովի, Բուլղարական և այլ փողոցներ.... սա այն հարցի պատասխանը թե ինչու պետք է լիներ մեծանուն գիտնականի արձանը։
Այս տարի լրացավ նաև ակադեմիկոս Համբարձումյանի 115- ամյակը։
2. Պատվանդանի հետ միասին արձանի բարձրությունը կազմում է 6 մ, հրապարակի լայնությունը ընդամենը 27 մ է, այսքանը համաչափությունների մասով։ Առանց դիտարկելու քաղաքաշինական միջավայրը՝ տարօրինակ է խոսել համաչափությունների մասին։
3. Արձանի և ընդհանրապես հրապարակի հիմնանորոգման ծրագիրը երկու անգամ դրվել է հանրային քննարկման և ի վերջո հաստատվել ավագանու կողմից, մինչ այդ ստանալով համապատասխան կառավարական միջգերատեսչական հանձնաժողովի հավանությունը։ Իսկ այս վեց ամիսների ընթացքում իմ էջով, ինչպես նաև բազմաթիվ
կայքերի միջոցով հրապարակվել է էսքիզը և որևէ առաջարկ դիտողություն չի ստացվել։
4. Արդյոք արդիական է ընդհանրապես արձանների տեղադրումը։ Վանաձոր քաղաքում դրանք շատ քիչ են, իսկ ակադեմիկոս Համբարձումյանի պես մեծությունների դեպքում պարտադիր է, քանի որ նաև հաջորդ սերունդներին մենք այս միջոցով ենք փոխանցում մեր մեծերի մասին տեղեկատվությունը։
5. Եվ վերջապես։ Կարծիք հայտնել 1000 կմ հեռու գտնվող օտար տեղից, լուսանկարների միջոցով, դեռ կիսատ , ցելոֆանե թաղանթով պատված ամբողջապես չերևացող արձանի մասին ու համարել իրեն մասնագետ, մեղմ ասած, ծիծաղելի է։
Եվ ինչպես ասում էր աշխարհահռչակ մեծանուն Հայը` ՄԵՆՔ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԵՆՔ ՈՉ ԹԵ ԱՐՅՈՒՆ ԱՅԼ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ....»։
Հարակից հրապարակումներ`
- Ազնավուրի հուշարձանի նախագծի մրցույթին մասնակցած 2-3 քանդակագործներ էին, ովքեր կողմնորոշվել էին ներկայացված չափորոշիչներով. Սուրեն Սաֆարյան
- Շառլ Ազնավուրի արձանն Ազնավուրի անվան հրապարակում տեղադրելու նախագիծ կներկայացվի
- «Առանց արվեստի ու մտքի թռիչքի». Ազնավուրի արձանի նախագծերի մասին
- Քվեարկության է դրվել Շառլ Ազնավուրի քանդակի նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան