Փաշինյանը հրապարակել է խաղաղության երկու սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերել Ադրբեջանի հետ
««Խաղաղության խաչմերուկը» խաղաղության օրակարգի անբաժան մասն է: Մենք հիմա աշխատում ենք Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա, և հույս ունեմ՝ այս գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտակա ամիսներին»,-Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին։
Նա ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերել Ադրբեջանի հետ։
«- Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ընկալմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը` 86 հազար 600: Այս հանրագիտարանային արձանագրումն արվել է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի կողմից արվող հայտարարությունները՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, տեղ չթողնի ասելու, թե տվյալ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելով դիմացի երկիրը նկատի ունի նրա միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը միայն:
- Հաջորդ սկզբունքն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայն են սահմանների դելիմիտացիա իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Ալմա-Աթայի հռչակագրի առանցքային իմաստը հետևյալն է.
- Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ և Հռչակագիրը ստորագրած 12 հանրապետությունները, ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը, և հետևաբար՝ Խորհրդային միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:
Ինչպես ասացի, մենք հույս ունենք՝ այս սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ առաջիկա ամիսներին ստորագրել Խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագիր:
Հույս ունեմ՝ առաջիկայում նաև զարգացումներ կլինեն Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացման ուղղությամբ, որը նույնպես դրական ազդակ կբերի ամբողջ տարածաշրջանին:
Վերադառնալով «Խաղաղության խաչմերուկին», պիտի արձանագրեմ, որ այն լիարժեք կերպով ներգրվում է Մետաքսի ճանապարհի տրամաբանության մեջ և ուրախ կլինենք Հայաստանի տարածքում ընդունել և անվտանգ ճանապարհել մարդկանց, տրանսպորտային միջոցներ, բեռներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր: Եվ ամփոփելով` ուզում եմ հաջողություն մաղթել «Մետաքսի ճանապարհ» համաժողովին և ցանկանալ արդյունավետ աշխատանք».-ասել է նա իր ելույթում։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը զորավարժություն են անցկացրել
- Միխայել Ռոթը դատապարտել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը
- Թուրքիան և Ադրբեջանն այստեղ ունեն հայտարարված նպատակ՝ Հայաստանի նվաճում․ Ալեքսիս Օհանյան
- Այս դրածոն արևմտա-ամերիկյան միջնորդությամբ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Գևորգ Գևորգյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան