Փարվանա գյուղից մինչև Կանտի միջազգային օլիմպիադա
Փարվանա գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Կարինե Առաքելյանը Ռուսաց լեզվի I միջազգային մանկավարժական օլիմպիադյի ընտրական փուլի հաղթողներից է։ Ընտրական փուլի 11 հաղթողների թվում Կարինե Առաքելյանը կմեկնի Կալինինգրադ։
Կարինեն 11 տարի է անգլերեն և ռուսերեն է դասավանդում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարվանա գյուղի դպրոցում։ Վերջինս 2016 թվականին ռուսերեն առարկայից ստացել է ավագ ուսուցչի կարգավիճակ։
Ակտիվ ուսուցչուհի է, ինչպես ինքն է նշում՝ անընդհատ մասնակցում է թրեյնինգների, տարբեր նախագծերի, և օլիմպիադաների։
«Թվով սա իմ երկրորդ օլիմպիադան է, առաջին օլիմպիադային մասնակցել եմ Մոսկվայի բիոտեխնիկական համալսարանում, որից ստացել եմ դիպլոմ։ Երկրորդ օլիմպիադաս եղել է Իմանուիլ Կանտի համալսարանի օլիմպադան»,- Jnews-ի փոխանցմամբ՝ ասել է Կարինեն։
Այնուհետև հայտ է ներկայացրել մասնակցելու վերոնշյալ համալսարանի կողմից հայտարարված օլիմպիադային։ Այն բաղկացած է եղել երկու փուլից, առաջին փուլում մասնակիցները ներկայացրել են տեսագրություն։
«Տեսագրությունը պետք է լիներ 3 րոպեանոց, ներկայացնելու էի ինքս ինձ, իմ մասնագիտությունը, ինչպես նաև ինչ լեզունների եմ տիրապետում, դասավանդման ընթացքում ինչ մեթոդներով եմ առաջնորդվում, ինչ ռեսուրսներ եմ օգտագործում և այլն։ Ներկայացնելու էի թե ինչպիսին պետք է լինի իդեալական ուսուցիչը և դասը։ Անցա այդ փուլը, իսկ երկրորդ փուլը այն էր, որ պետք է էսսե գրեի։ Պետք է ընտրեի երկու թեմայից մեկը, և ես փորձեցի ընտրել բարդ թեման», – ավելացնում է Փարվանա գյուղի դպրոցի ուսուցչուհին։
Թեմաներից մեկը եղել է․ 2023 թվականին ո՞ր մասնագիտություններն են ակտուլ, 2030 թվականին ինչպիսի մասնագիտություններ կլինեն ակտուալ և դրանցում ռուսերենի դերը։ Կարինեն ընտրել է՝ «2030 թվականին ինչպիսի մասնագիտություններ կլինեն ակտուալ» թեման։
Հաղթահարելով բոլոր փուլերը Կարինեն դառնում է ընտրական փուլի հաղթողներից մեկը։
Օլիմպիադային Վրաստանից միակ մասնակիցն Կարինեն է եղել։
Հաղթողներին օլիմպիադայի կազմակերպիչները կուղարկեն տոմսեր, որպեսզի նոյեմբեր ամսին նարանք մեկնեն իրենց մրցանակաները ստանալու։
«Ես միշտ երազել էի դուրս գալ Վրաստանից, գնալ Եվրոպա, և ինչպես մենք գիտենք, որ Կալինինգրադը նախկին Քյոնիկսբերգ քաղաքն է, և դա իմ երազանքն էր, որը կատարվեց»,- ասել է նա։
Նա վելացնում է, որ նմանատիպ օլիմպիադաները մարդկանց տալիս է մոտիվացիա, ծանոթություն, լայն շրջապատ ու նորանոր տեղեկություններ։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում