Խաչմերուկը հասարակաց տան նման է. Քաղաքացիները՝ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» մասին
Նիկոլ Փաշինյանյանն այսօր Թբիլիսիում ներկայացրեց իր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները։ Panorama.am-ը քաղաքացիների շրջանում հարցում անցկացրեց՝ պարզելու, թե քաղաքացիներն ի՞նչ կարծիք ունեն նախագծի մասին, նրանվ կարծիքով ի՞նչ ճակատագրի կարժանանա այն։
«Լավ չի, թուրքի հետ կմոտիկանանք էդպես, իմ կարծիքով լավ չի լինի, թուրքից պիտի միշտ հեռու պետք է մնանք»,-ասաց նրանցից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ խաղաղության միայն մի ճանապարհ կա. «Եթե խաչմերուկ ա, դա ոտատակի բան ա։ Էդ չորս հարևան երկրների պատմությունը մենք ավելի լավ գիտենք, քան իրենք մերը, դրա համար մենք խաչմերուկ ենք դառնում։ Խաչմերուկը հասարակաց տան նման է»։
«Ամեն ինչ լավ կլինի»,-հույս հայտնեց մեկ այլ քաղաքացի։
«Խաղաղությամբ, եթե խաղաղության ջատագով ես. ամեն ինչ խաղաղությամբ է լուծվում»,-նշեցին ուրիշները։
Հարցման մասնակից տարեց կանայք էլ նշեցին, որ սխալ են համարում «խաչմերուկի» բացումը։
«Սխալ է նման վերաբերմունքը, ուղղակի մեր ազգին չարժեր էս աստիճանի ստորացնել։ Շատ վիրավորական է, որ Իսրայելում տեղի ունեցածից հետո ամբողջ աշխարհը ոտքի կանգնեց, իսկ Հայաստանը, որը քանի ամիս է ինչ վիճակի մեջ էր… մեր արցախահայությունը ինչե՜ր տարավ. ոչ մեկի պետքը չէր, մենակ եկան լյալյա-լյուլյու… Ես գտնում եմ, ասում եմ, ու կասեմ, որ էսօրվա կառավարությունը իրավունք չունի կառավարություն կոչվելու»,-ասացին նրանք։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին