Զանգվածային հրաձգություն ԱՄՆ Լյուիսթոն քաղաքում․ կա 22 զոհ, 60 վիրավոր
ԱՄՆ-ի Մեն նահանգի Լյուիսթոն քաղաքի իրավապահ մարմինները պարզել են զանգվածային հրաձգության մեջ կասկածվողի ինքնությունը, որի հետևանքով երկու տասնյակից ավելի մարդ Է զոհվել, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Նշվում է նաև,որ նա դեռևս ազատության մեջ է, «զինված է և վտանգավոր»:
Ըստ աղբյուրի՝ նա կրակ է բացել Լյուիսթոնի երեք տարբեր վայրերում, այդ թվում՝ առևտրի կենտրոնում և բարում: Վերջին տվյալներով՝ 22 մարդ զոհվել է, ևս 60-ը՝ վիրավորվել։
Ավելի ուշ Լյուիսթոնի ոստիկանական բաժանմունքը Facebook-ում հրապարակել է կասկածյալի անունը՝ 40-ամյա Ռոբերտ Քարդ։ «Իրավապահ մարմինները փորձում են պարզել զանգվածային հրաձգության մեջ կասկածվող Ռոբերտ Քարդի գտնվելու վայրը», - ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ոստիկանությունը հարձակումը ահաբեկչություն չի համարում։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որին տեղեկացրել են կատարվածի մասին, օգնություն է առաջարկել նահանգի իշխանություններին։
«ABC News»-ի փոխանցմամբ՝ Քարդը ծառայել է բանակում և աշխատել որպես հրազենի հրահանգիչ։ Նա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ և այս ամառ երկու շաբաթ անցկացրել է հոգեբուժարանում այն բանից հետո, երբ իբր խոստացել էր հրաձգություն կազմակերպել Ազգային գվարդիայի հաստատությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան