Կառավարությունը խոստանում է վերականգնվող էներգիայի մասնաբաժինը 2040թ.-ին հասցնել 50-60%-ի
Կառավարության նիստն այսօր վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Ներկայացնելով երեք զեկուցվող հարցերից մեկը՝ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց. «Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել մինչև 2040թ. Էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագրում և ժամանակացույցում»:
Փոխնախարարը հայտնեց, որ փոփոխության հիմքերից մեկն այն է, որ 2022 թվականին էներգետիկայի բնագավառում արդեն անցել են ազատ շուկայավարման կանոններին:
«Այն էականորեն փոխել է իրավիճակը, մասնավորապես՝ մենք հրաժարվել ենք երաշխավորված գնով էլեկտրաէներգիա գնելու պրակտիկայից այն ծավալներով, որով նախատեսվում էր ռազմավարությունում»,-հայտարարեց փոխնախարարը:
Վաչե Տերտերյանը հայտնեց, որ կարողացել են մեծացնել նաև այլընտրանքային էներգիայի արտադրության արևային ֆոտովոլտային կայանների ստեղծման տեմպերը, ինչը հնարավորոթյուն է տալիս ռազմավարության որոշակի ցուցանիշներ վերանայել, կամ բարելավել:
«Այս պայմաններում մենք նոր ցուցանիշ ենք սահմանում 2040թ.-ի համար և ոչ միայն ֆիզիկապես ենք ֆիքսում, որ 1000 մգ/վատի փոխարեն մինչև 2040թ. 2000 մգ/վատը վերականգնվող էներգետիկայի մասնաբաժին կունենանք»,-հայտարարեց փոխնախարարը՝ նշելով, որ դրա մեջ հաշվարկված չէ քամու էներգիայի օգտագործման ցուցանիշը:
Նա նաև հայտնեց, որ ռազմավարության նոր փոփոխությամբ վերականգնվող էներգիայի մասնաբաժինը 2040թ.-ին նախատեսվում է հասցնել 50-60%-ի:
Հարակից հրապարակումներ`
- Գործադիր մարմինն այսօր կհայտարարի 2023 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկի մասին
- Թալինում «արևային» ներդրումները սրել են սոցիական խնդիրները
- Լողացող արևային ֆոտովոլտային կայան՝ Երևանում
- Թալինում հիմնադրվել է շուրջ 8 հեկտար տարածք զբաղեցնող արևային կայան
- KfW բանկը Կապսի ջրամբարի վերկանգնման ծրագրի ավարտից հետո կիրականացնի նոր ծրագիր
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան