Հունվար-սեպտեմբրին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9․7%-ով
2023 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9․7%-ով։ Միաժամանակ, սեպտեմբեր ամսվա ՏԱՑ-ը օգոստոսի նկատմամբ կազմել է 3․7%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ սեպտեմբերի համեմատ՝ 5․6%:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ առավելագույն աճը հունվար-սեպտեմբերին գրանցվել է շինարարության ոլորտում։ Մասնավորապես, նշված ժամանակահատվածում շինարարության ծավալն աճել է 17%-ով, 2022թ-ի սեպտեմբերի համեմատ՝ 15․7%-ով։
Ինչ վերաբերում է առևտրաշրջանառությանը, ապա այս տարվա 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 23․3%-ով, ծառայությունների ծավալը՝ 13․4%-ով նվազել է, սպառողական գներն էլ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ՝ 2․8%-ով:
Գյուղատնտեսության ոլորտում էլ գրանցվել է 1.7% աճ։
Միևնույն ժամանակ, ըստ վիճակագրության, այս տարվա երրորդ եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0.6%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 2․8%-ով։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 47.2%-ով, ընդ որում` արտահանումն ավելացել է 48․5%-ով, իսկ ներմուծումը՝ 46․4%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան