Ֆեյսբուքի հացի ու ձրի պանրի արանքում
Թեման, կհավատա՞ք, կարևոր է։ Մի քանի անգամ բացել եմ մաքուր էջը, պատրաստվել գրելու, հետո ֆեյսբուքից նկարներ սկրինելու ժամանակ սիրտս խառնել է զզվանքից ու կիսատ եմ թողել։
Ֆեյսբուքյան տեսանյութեր կան հազարներով դիտած.
Ճանճի խլվլացող թրթուրներ մարդու բերանում։
Պզուկների, թարախակույտեր են սեղմում։
Տարբեր կենդանիների վրայից կամ միջից թիթեռների թրթուրներ են հանում։
Մակակաները իրենց ձագերին են կերակրում կամ չկերակրելու համար սեղմում են նրանց գլուխները գետնին, կծում են։ Կան, որ բարձրից գցում են՝ երևի չեն ուզում խնամել։ Կան, որ արդեն սատկած, փտած կամ նույնիսկ մումիա դարձած ձագերին հետները քարշ են տալիս մարդկանց մոտ՝ հիշելով, որ ձագով կապիկներին մարդիկ ավելի շատ կեր են տալիս։
Կապիկը դեմ է տալիս իր կարմիր հետույքը մարդուն, որ ձեռք տա, իսկ հետո՝ կեր տա։
Զոո սեռական ակտեր։
Հնդիկ երիտասարներ, որ սև, մեծ կովերի սեռական օրգանն են շոյում սեքսի մաչոների տեսքով։
Աֆրիկացիներ, որ հենց կովը միզում է, կամ լվացվում են մեզով, կամ ամանեղենն են լվանում։
Զզվելի ուտեստներ։
Կենդանի շարժվող ուտելիքներ։
Գետնի վրա, կեղտոտ ոտքերի մոտ, կեղտոտ ձեռքերով սարքվող սնունդ։
Նիհար չինուհիներ, որ զարմացնելու համար կգներով ուտելիք են ներս լցնում ճպճպ-չպչպացնելով։
Որն է այս ամենը հրամցնելու իմաստը։ Ո՞րն է սոցիալական անհրաժեշտությունը։ Ինչու ֆեյսբուքը սրանց լինելը իր տարածքում ընդունելի է համարում, բայց մեկ էլ տեսար նորմալ, մարդասիրական, հայրենասիրական գրառում ջնջում է։
Որովհետև, թեև ֆբ-ն ինչ-ինչ խելամիտ կանոններ է հրապարակել, դա արել է երևի ինչ-որ իրավական պահանջներ ապահովելու համար։ Իսկ իրականում ֆեյսբուքը վարում են այդ տարածքի օլիգարխները։ Բավական է գրել ադրբեջանցիների գազանությունների մասին, մտնում են սրանք, բողոքում, թե՝ վիրավորվում ենք... ու ֆբ-ն փակում է գրառումը։
Պատերազմում լացող երեխայի հռհռացող դեմքի համար բողոքեցի մի անգամ, պատասխան եկավ, թե՝ չի հակասում մեր կանոններին։
Այսինքն՝ չի հակասում։ Որովհետև ուրախությու՞ն է արտահայտում։ Ֆեյսբուքում սիրում են ուրախությունը։ Եթե նույնիսկ դա զոհված մարդկանց տակ է արտահայտվում։ Ֆեյսբուքում չեն սիրում դժգոհ դեմքերը, եթե նույնիսկ գրառման մեջ պատմում ես ոմնի իրոք անասուն մտքերի մասին։ Մարդկանց բարկացնում ես՝ վատ է, դժգոհ դեմք՝ քեզ արգելափակում են, ուրախ դեմք՝ լավ է։ Վերջ։ Այսքան բարոյականություն։
Մյուս կողմից՝ ինքը, իր ֆեյսբուք տարածքը, չէ՞։ Ինչ ուզեն, անեն։
Չէ, դե ֆեյսբուքը այնուամենայնիվ սիրում է հաց աշխատել՝ գրիր տեսանյութին վերնագիր «պաշտելի ձագը» ու ցույց տուր ինչպես է կապիկ-մայրը գենին հարվածելով սպանում իր ձագին՝ կարելի է։
Դիր ժպիտ ու ձայնային ֆոն՝ «օ – նո-նո-նոո», ցույց տուր կենդանիների սեռական կյանք՝ կարելի է։
Մանավանդ որ՝ շատ դիտումներից ֆեյսբուքը շահում է, չէ՞։
Վճարիր գովազդների համար ու քո գրածները տեսանելի կլինեն շատ մարդկանց՝ երկուստեք կշահեք։ Իսկ գրել խելացի մտքեր ու սպասել, որ ֆեյսբուքը գլուխդ շոյելու է դրա համար՝ միամտություն է։ Քո ձրի պանիրը գելերի ինչին է։
Նամակներով բացատրել, թե դու ինչ ես անում, ինչ սոցիալական կարևորություն ունի արածդ՝ իզուր է։
Կարո՞ղ ես սոցիալական կարևորությունը համեմել կովի մեզով՝ օկ, կնայվի։
Չես ուզում, մի մտի ֆեյսբուք։ Ինչպես քաղաքական կյանքում։ Ինչպես կյանքում։ Գրավում են տգետները, տգեղները, զզվելիները, անիմաստները,... ու քեզ դուրս են հրում։ Մի կողմից ուզում ես լինել սոցիալական կենդանի ու լինել շատերի հետ, մյուս կողմից՝ չես ուզում լինել շատերի նման։
Կամ էլ ուղղակի մի-երկու բառ գրի, նամականին օգագործի մեյլի փոխարեն, հետևի նորմալի ու աննորմալի պայքարին՝ առանց նյարդեր ծախսելու, երբեմն փիլիսոփայի՝ եթե կարող ես․․․ այդքան բան։
Օ՞կ։ Դե լայք։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան